Ինձ շատ մոտ մի մարդ մեկ անգամ ասեց, “ինչու սպասել Նոյեմբերին տոնելու Thanksgiving – Շնորհակալության օրը, եթե մարդը կարող է շնորհակալ լինել իր կյանքին և հարազատներին ամեն օր։”
Կապ չունի թե Thanksgiving է, թե Friendsgiving մարդը միշտ պետք է շնորհակալ լինի։ Երախտապարտ ապրելը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության և բարեկեցության վրա:
Ես երբեք չեմ նշել Thanksgiving տոնը Հայաստանում։ Իմ առաջին Thanksgiving օրը եղել է 2019 թվականին, երբ ես առաջին անգամ տեղափոխվեցի Բոստոն: Տեսնելով, թե ինչպես են ամերիկացիները պատրաստվում այս տոնին, ինձ ստիպեց զարմանալ և գնալ բուն տոնի ակունքներին: Իմ հետազոտությունը ցույց տվեց, որ “Thanksgiving” օրը ազգային տոն է, որը նշվում է տարբեր ամսաթվերով (մեծամասամբ նոյեմբերի երրորդ հինգշաբթի): Հիմնականում “Thanksgiving” օրը նշվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Գրենադայում, Սենթ Լյուսիայում և Լիբերիայում: Այն ի սկզբանե սկսվել է որպես երախտագիտության և զոհաբերության օր՝ բերքի և նախորդ տարվա օրհնության համար:
1621 թվականին Պլիմուտի գաղութարարները և Վամպանոագը կիսում էին աշնանային բերքահավաքի տոնը, որն այսօր ճանաչվում է որպես գաղութներում “Thanksgiving” օրվա առաջին տոնակատարություններից մեկը: Ուխտագնացներն իրենց երկրորդ “Thanksgiving” օրվա տոնակատարությունն անցկացրեցին 1623 թվականին՝ նշելու երկար երաշտի ավարտը, որը սպառնում էր տարվա բերքահավաքին և ստիպել նահանգապետ Բրեդֆորդին կոչ անել կրոնական ծոմ պահելու: Տարեկան կամ պատահական հիմունքներով ծոմի և գոհաբանության օրերը սովորական պրակտիկա են դարձել նաև Նոր Անգլիայի այլ բնակավայրերում: Ավելի քան երկու դար “Thanksgiving” օրերը նշվում էին առանձին գաղութների և նահանգների կողմից։ Միայն 1863 թվականին, Քաղաքացիական պատերազմի ժամանակ, նախագահ Աբրահամ Լինքոլնը հայտարարեցազգային “Thanksgiving” օրը նվիր ամեն տարի Նոյեմբերին։
Շատ ամերիկյան տներում “Thanksgiving” օրվա տոնակատարությունը կորցրել է իր սկզբնական կրոնական սահմանումը. փոխարենը, այն այժմ կենտրոնացած է ճաշ պատրաստելու և ընտանիքի և ընկերների հետ առատ կերակուր կիսվելու վրա: Ընտանիքի այն անդամները, ովքեր ապրում են հեռու կամ երկար ժամանակ տանը չեն եղել, կիլոմետրեր են անցնում, որպեսզի տանը լինեն և իրենց ընտանիքների հետ տոնեն “Thanksgiving” օրը:
ԱՄՆ-ում ապրող բազմաթիվ հայ ընտանիքներում ամերիկյան Գոհաբանության տոնի ավանդույթն անցել է նաև նրանց միջով։ Հայկական տների մեծ մասը, բացի “Thanksgiving” տոնի խորհրդանիշ լցոնած հնդկահավից, հայկական «Ղափամա» է պատրաստում: Բրինձով, չամիչով, մրգերով և համեմունքներով լցոնված այս համեղ դդմով ուտեստը նույնիսկ երգ ունի իրեն նվիրված, “Հեյ Ջան Ղափամա”. Շատ հայեր այս օրվա ընթացքում խառնում են տարբեր հայկական ուտեստներ՝ Գոհաբանության տոնի սեղանն ավելի հարուստ դարձնելու համար։
Մինչ գրում եմ, ձեզնից շատերը պատրաստվում են “Thanksgiving” տոնին, և ամեն տարի այն մասամբ տարբերվում է, բայց միևնույն ժամանակ ունի իր յուրահատկությունը, քանի որ ևս մեկ հնարավորություն է հավաքելու ընտանիքի բոլոր անդամներին և վայելելու մեր հայկական համեղ ուտեստները (խառնված ամերիկյանով):
Հետևեք այս հիասքանչ Հայկական ռեստորաններին աշխարհի տարբեր անկյուններից և տեսեք թե ինչպես է յուրաքանչյուրը նշում “Thanksgiving”-ը։
Ի՞նչ կա ձեր ճաշացանկում այս “Thanksgiving” օրվա համար:
I-AM.AM was founded with the ultimate goal to support the economic growth of Armenia. By connecting Armenian Owned Businesses globally, creating a centralized hub of everything Armenian and implementing numerous projects that will boost the economy of the outer regions of Armenia, I-AM.AM community is creating a self-sufficient economy throughout the country.
Copyright 2024 © Proudly created by BeDGital.com, All Rights Reserved.
Congratulation!