Please Wait

Please Wait

I-am.am | Ես Հայ Եմ

Միջացգային Թեյի Օր։ Հայկական Թեյը և Բուսական Թեյի Օգտակարությունը

Միջացգային Թեյի Օր։ Հայկական Թեյը և Բուսական Թեյի Օգտակարությունը

Դեկտեմբերի 15-ը Թեյի Միջազգային օրն է։ Առանց կասկածի, նմանատիպ համեղ, առողջարար, և պատմական խմիչք ինչպիսին է թեյը արժանի է տոնվելու՝ ինչու ոչ նաև Հայկական թեյը։ Շատ երկրներում, օրինակ, Անգլիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ուզբեկստանում թեյ խմելը հատուկ արարողություն է։ Բացի այդ, թեյ թուրմելը իսկակա արվեստ է։ Ավելին, ներկայումս կան բազմաթիվ դպրոցներ որոնք սովորեցնում են միայն մեկ բան՝ ինչպես ճիշտ թուրմել թեյը։

Միջազգային Թեյի Օրվա Նպատակը

Թեյի օրվա նպատակը խմիչքի հանրաճանաչության մատնելն է։ Սակայն, միայն դա չէ։ Թեյի օրվա ստեղծողները ցանկացել են ցույց տալ, թե իրենք չեն մոռացել թե ինչպես է թեյը հիասքանչ բույրային միջավայր ստեղծում ամբողջ բաժակի շուրջ։

Թեյի Պատմությունը

Շատ պատմվածքներ կան թեյի հայնաբերման հետ կապված։ Օրինակ, կա մի պատմություն, որին համապատասխան հովիվները նկատել են թեյի ծառի տերևները կերած ոչխարների եռանդն ու առողջությունը:

Այսօր Թեյը աճում է Հայաստանում ևս։ “Թեյ” հասկացողությունը ունի բավկանին լայն նշանակություն։ Այն կարող է լինել թուրմ թեյի տերևներից, համեմունքներից, խոտաբույսերից կամ մրգերից։

Հայական Թեյը և Բուսական Թեյի Օգտակարությունը

Հայակական թեյ արտադրողները հիմնականում օգտագործում են մի քանի տիպի խոտաբույսեր։ Ավելին, ի շնորհիվ Հայաստանի կլիմային և բնությանը, դեղաբույսերը հավաքվում էն Հայկական բարձր սարերից, որը էլ ավելի օգտակարություն է ապահովում։

- Անանուխ Հնագույն ժամանակներից

Անանուխը Հայաստանում ամենաշատ օգտագործվող խոտաբույսերից է։ Այն ունի գեղեցիկ բուրմունք, իսկ հաճելի համն օգնում է բարձրացնել իմունիտետը և միաժամանակ հանգստացնել նյարդերը։ Բացի այդ, անանուխի թուրմն օգնում է պայքարել որովայնի ցավի, սրտխառնոցի, ցնցումների դեմ։

tea herbs

- Ուրց

Այն լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ։ Այս բույսի թուրմը արդյունավետ է թոքաբորբի, բրոնխիտի, ֆարինգիտի և անգինայի դեպքում։ Բացի այդ, ուրցի կանոնավոր օգտագործումը կարգավորում է մարսողությունը, օգնում է ստամոքսի ցավին, նվազեցնում գազի արտազատումը և հակասեպտիկ հատկությունների շնորհիվ կարգավորում աղիքային միկրոֆլորան:

- Երիցուկ

Երիցուկը հարուստ է սպիտակուցներով, պեկտիններով, օգտակար թթուներով, եթերային յուղերով և ֆլավոնոիդներով։ Այն ունի ներծծող, հակաբորբոքային, հանգստացնող, փափկեցնող, խոլերետիկ, հանգստացնող և ցավազրկող ազդեցություն օրգանիզմի վրա։ Այս բնական հակասպազմոդիկը պայքարում է սթրեսի, դեպրեսիայի, դյուրագրգռության, անքնության դեմ։ Երիցուկով թեյն արագացնում է լեղու արտադրությունը, օգնում է գաստրիտի դեպքում և օգնում է վերականգնել աղիների միկրոֆլորան։

- Խոտաբույսերի խառնուրդ

Յուրահատուկ համի և հոտի հետ մեկտեղ, այս խոտաբույսերը միասին ունեն նաև հմայիչ հատկություններ: Ուստի նրանց ծաղկեփունջը կարելի է համարել ունիվերսալ միջոց բոլոր տեսակի վարակների դեմ։ Փորձելով համտեսել այս խոտաբույսերի խառնուրդը՝ դուք կզգաք Հայաստանի լեռների քամու շունչը։ Փորձելով համտեսել այս խոտաբույսերի խառնուրդը՝ դուք կզգաք Հայաստանի լեռների քամու շունչը։

I-AM.AM Առաջարկած Հայական Թեյերի Կազմակերպություններ

- Herbal Tea Nazan

Հայակական թեյերից մեկը Նազանն է։ Իրենց օրիգինալ փաթեթավորմամբ և նկարներով, Nazan առաջարկում են վեց համի Հայակական թեյերի տեսականի՝ ամբողջը էկոլոգիապես մաքուր։ Յուրաքանչյուր փաթեթը մոտավորապես $4 է։ Ամեն մեկը ունի օրիգինալ և տերբերվող անուններ և փաթեթավորում։ Սակայն, ամեն մեկը տարբեր ֆունկցիոնալություն ունի՝ ուղեղի աշխատանքից սկսած մինչև սրտի և ստամոքս-աղիքային տրակտի բարելավում։

Herbal Tea Nazan

- MounTea

“Mountea” Հայաստանի բարձր լեռնային շրջաններից հավաքված և ավանդական միջոցներով մշակված բուսական թեյ է։

MounTea-ի թիմը խոտաբույսերը հավաքում է Վայոց ձորի մարզից, իսկ ընկերությունը ներկրում է սև թեյ Հնդկաստանից: Սկզբում ապրանքների բազմազանությունը չորս համով էր։ Տարիների ընթացքում տեսականին ավելացել է մինչև 9 թեյի համ:

MounTea

-TeaYan

Հայկական թեյ արտադրող մեկ այլ ընկերություն TeaYan-ն է, որը բավականին մեծ տարածում գտավ Հայաստանի փողոցներում վերջին «սադրիչ» բաններային գովազդներով։ Անունն ինքնին ասում է, որ դա հայկական թեյ է։ Tea+’’Yan” ազգանուն որը ցույց է տալիս ազգությունը. Teayan«Ձեռագործ» բուսական թեյ է՝ պատրաստված հայկական լեռների համեղ ծաղիկներից, բույսերից և հատապտուղներից։ Յուրաքանչյուր թեյի տոպրակի յուրաքանչյուր բաղադրիչ կշռվում է առանձին գրամով, ինչպես ոսկին:

TeaYan

- Darman

Նազանյանների ընտանիքին 2014 թվականին դեղաբույսերի թուրմերով հաջողվեց ապաքինվել ծանր հիվանդությունից։ Արդյունքից տպավորված՝ Նազանյանները որոշեցին մարդկանց հետ կիսվել բնության բուժիչ ուժի սեփական կենսափորձով։ Նրանք հիմնել են կազմակերպություն, որը մասնագիտացած է բուսական թեյերի, թուրմերի և այլ բնական մթերքների ստեղծման գործում: Ահա այսպես էլ առաջացավ ‘’Darman’’ հայկական թեյի բրենդը, որը հայերենից թարգմանաբար նշանակում է «դարման/բուժում» աշխարհ է եկել։

Հայաստանի Տավուշի մարզի լեռներում կայուն աճեցված՝ Հայաստանի հայտնի բուսական թուրմերը հավաքվում են սեզոնին, կազմվում և խառնվում բարձրակարգ խոտաբույսերից։

Armenian Tea

- Partez-Herbal Tea

Հաջորդ հայաստանյան թեյի արտադրողը «Պարտեզն» է: Խոտաբույսերն ու հատապտուղները հավաքվում են Հայաստանի և Արցախի անուշահոտ դաշտերից և լեռնաշխարհներից՝ ստեղծելու համար։ PARTEZ HERBAL TEA. Բուսական թեյերը լիովին բնական են և ունեն իսկապես բազմաթիվ արժեքավոր հատկություններ, ինչպիսիք են իմունիտետի բարձրացումը, մարսողության բարելավումը, արյան ճնշման իջեցումը, նյութափոխանակության ակտիվացումը և անալգետիկ, հակաբորբոքային, հակասթրեսային հատկությունները:

Partez tea

- Karaberd Tea

Եվ ահա, ՀայակականKaraberd Herbal Tea Հայաստանի գեղատեսիլ Լոռու մարզի լեռնաշխարհից խոտաբույսերի հարուստ հավաքածու: Այն անցել է ավանդական և բնական զարգացման գործընթաց՝ առանց քիմիական միջամտության:

Karaberd tea

Այս բոլոր հայակկան բնական թեյերը ևս մեկ անգամ հավաստում են, որ գնելով Հայակակնը ամենա հիասքանչ որոշումն է, որը կարող ենք իրականացնել։ Մենք հարուստ ենք մեր սարերով ու իրենց վրայի խոտաբույսերով:)

Հայերին պատկանող թեյերի և թեյի օգտակար ազդեցությունների այս ցանկից հետո նույնիսկ նրանք, ովքեր թեյ չեն սիրում, կվազեն խմելու, հատկապես, երբ եղանակը հարմարավետ մթնոլորտ է ստեղծում՝ վերցնելու տաք վերմակ, մի բաժակ տաք թեյ և թռչել մտոքով դեպի հայկական լեռները։ Ուրեմն ապահով թռիչք ունեցեք և վայելեք հայկական թեյը։